Պետք է հարգենք ֆուտբոլն ու այս ակումբը. Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում իր թիմի` «Ռայո Վալեկանոյից» նվազագույն հաշվով կրած պարտությունը: Տեղեկացնում է Championat-ը:
«Թիմը զրո խաղ ցույց տվեց խաղադաշտում` առաջին րոպեից սկսած մինչև վերջին րոպեն: «Ռեալն» ընդհանրապես չէր խաղում: Բարկացած եմ, ունենք վատ իմիջ, և ես պատասխանատու եմ այս իրավիճակի համար: Պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից:
Չեմ զղջում, որ վերադարձել եմ իմ պաշտոնին, ընդհակառակը, հարկավոր է հաղթահարել դժվարին այս պահը, սակայն այսպես խաղալ չի կարելի: Ուզում եմ, որ մրցաշրջանը շուտ ավարտվի, սակայն առջևում դեռ երեք խաղ կա և մենք պետք է ինչ-որ բան մտածենք: Պետք է հարգենք ֆուտբոլն ու այս ակումբը:
Միշտ պաշտպանել եմ իմ սաներին, բայց ոչ այս անգամ: Ինքս էլ պատասխանատվություն եմ կրում, քանի որ ես եմ ընտրում կազմն ու ֆուտբոլիստներին պատրաստում հերթական խաղին»,- ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրից հետո «Արքայական ակումբը» վաստակած 65 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը: Մայիսի 5-ին կայանալիք հաջորդ տուրի խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Վիլյառեալին»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել