Պրիգոժինը պատմել է, թե Ալսուի դուստրն ինչպես է հաղթել «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծում
Ռուսական էստրադայի հայտնի երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթանակ տոնել հայտնի երգչուհի Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան: Այս մասին Պրիգոժինը գրել է Ինստագրամի իր էջում:
«Միկելլայի օգտին քվեարկել են Ալսուի երկրպագուները, որոնք շատ են: Բացի այդ, նրան աջակցում էին երգչուհու ընկերներն ու գործընկերները, ինչն էլ առավելություն տվեց աղջկան: Սակայն դրանում ոչ ոք մեղավոր չէր` ոչ Միկելլան, ոչ նրա ծնողները, ոչ էլ Առաջին ալիքը: Հաղթանակն անսպասելի էր նույնիսկ իր` Միկելլայի համար: Չի կարելի ասել, թե նա մյուս մասնակիցներից վատն էր: Բոլոր երեխաներն էլ տաղանդավոր էին:
Սարսափելի է, երբ երեխաների շուրջ սկանդալ է ստեղծվում: Խնդրում եմ, դադարեք թունավորել Միկելլայի կյանքը: Յուրաքանչյուր հեռուստանախագիծ բիզնես է մեծերի համար և ծնողները, ովքեր իրենց երեխաներին մրցույթի են ուղարկում, պետք է գիտակցեն դա: Երեխաները մաքուր, պարզ էակներ են, չի կարելի հոգեբանական խնդիրներ առաջացնել այդ տարիքում»,- գրել է Պրիգոժինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» 6-րդ եթերաշրջանի հաղթող էր ճանաչվել Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան` զայրույթի մեծ ալիք բարձրացնելով հեռուստանախագծին հետևողների շրջանում: Նրանք հաղթանակն անվանել էին «վաճառված»:
Հավելենք, որ նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար՝ Վալերի Մելաձեի թիմում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։ Նախագծի ամբողջ ընթացքում հաղթական ճանապարհ անցած 2 հայ փոքրիկներն էլ, սակայն, հանդիսատեսի քվեարկության արդյունքում դուրս էին մնացել նախագծից:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել