WikiLeaks-ը հայտնել է, որ Ասանժին սպառնում է մահապատիժ
Ուրբաթ WikiLeaks-ն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Միացյալ Նահանգներում պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին սպառնում է մահապատիժ, քանի որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մտադիր է քրեական գործ հարուցել նրա նկատմամբ «Լրտեսություն» հոդվածով, գրում է ՌԳ-ը:
«Ըստ օրենքի՝ լրտեսության մեղադրանքով կարող է սպառնալ մահապատիժ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Թվիթում ներկայացված է նաեւ ԱՄՆ-ի դատախազ Թրեյսի Դոեթրի-Մաքքորմիկ Դոմշայթ-Բերգի նամակի կրկնօրինակն ուղղված Ասանժի փաստաբանին, որում նշված է, որ ամերիկյան հետաքննիչները դեռեւս 2018 թվականի գարնանը մտադիր էին հարցաքննել փաստաբանին նրա պաշտպանյալի կողմից «գաղտնի տեղեկատվությունը անօրինաբար ստանալու եւ տարածելու» առնչությամբ:
Թվիթերում WikiLeaks-ը հրապարակել է նաեւ Netzpolitik.org պորտալի հղումը: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ի դաշնային դատախազի գրասենյակը հետաքննություն է անցկացնում Ասանժի նկատմամբ «գաղտնի տեղեկատվությունը անօրինաբար ստանալու եւ տարածելու» առնչությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում հավաստիացրել էին, որ Մեծ Բրիտանիայից Ջուլիան Ասանժի արտահանձնման դեպքում նա կարող է «ազատարկվել առավելագույնս հինգ տարի ժամեկտով»:
Հիշեցնենք, որ Ասանժի 7-ամյա բնակությունը Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը դադարել էր 2019 թվականի ապրիլի 11-ին, երբ նրան ձերբակալել էր բրիտանական ոստիկանությունը: Հարցը լուծվել էր Էկվադորի ներկայիս նախագահ Լենին Մորենոյի համաձայնությամբ, որը չեղարկել էր Ասանժի դիվանագիտական իմունիտետը, այնուհետեւ մեղադրել WikiLeaks-ի հիմնադրին դեսպանատանը «լրտեսության կենտրոն» ստեղծելու մեջ:
2012 թվականին Լոնդոնի Վեստմիստեր դատարանը ճանաչել է Ջուլիան Ասանժին որպես մեղավոր գրավի պայմանները խախտելու եւ դատարան չներկայանալու համար, երբ պետք է քննվեր Շվեդիա նրա արտահանձնման մասին գործը, որտեղ նա մեղադրվում էր բռնաբարության մեջ: Հենց այդ ժամանակ ավստրալացի լրագրողը թաքստոց էր գտել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը. այդ ժամանակ Էկվադորը ղեկավարում էր սոցիալիստ Ռաֆայել Կորեան:
Բռնաբարության մասին գործը փակվել է 2 տարի առաջ եւ պաշտոնական Ստոկհոլմը հավաստիացնում է, որ որեւէ պահանջ չունի Ասանժի նկատմամբ: Ասանժն ինքն ասում էր, որ ավելի շատ վախենում է Միացյալ Նահանգներ արտահանձնումից, քան Շվեդիա, քանի որ ԱՄՆ-ը ցանկանում է վրեժ լուծել նրանից:
ԱՄՆ-ի իշխանությունները հետաքրքրվել էին Ասանժով, երբ 2010 թվականին նրա պորտալում հրապարակվել էին ավելի քան 700 հազար գաղտնի ռազմական եւ դիվանագիտական փաստաթղթեր: Այդ արտահոսքն ամենախոշորն էր ԱՄՆ-ի պատմության մեջ: Ասանժին փաստաթղթերը փոխանցել էր ամերիկյան ցամաքային զորքերի նախկին շարքային Բրեդլի Մենինգը, որը դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման, այնուհետեւ բանտում սեռը փոխելու վիրահատություն արել. այժմ նրա անունը Չելսի է: Նրան ներում էր շնորհել նախագահ Բարաք Օբաման, սակայն ազատ արձակվելուց մեկ տարի անց նա կրկին ձերբակալվել էր, քանի որ ցուցմունք չէր տվել WikiLeaks-ի գործով:
Իսկ Ասանժը կգտնվի բրիտանական բանտում մինչեւ մայիսի 2-ը: Այդ օրը կայանալիք լսումների ժամանակ կորոշվի Վաշինգտոնի հարցման հիման վրա ամերիկյան արդարադատությանը նրան հանձնելու հարցը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել