Ութ գոլ մեկ խաղում
Այսօր մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրը:
«Արարատը» «Բանանց-3» մարզադաշտում հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Արարատ-Արմենիային» եւ խոշոր հաշվով պարտություն կրեց:
Հենց խաղի սկզբից ակնհայտ էր, որ «Արարատը» լուրջ խնդիրներ ունի խաղային բոլոր գծերում: Պաշտպանները դանդաղ էին եւ կորցնում էին իրենց դիրքերը, կիսապաշտպաները ոչ օգնում էին պաշտպաններին՝ ոչ հարձակման գծին:
Պատահական չէ, որ առանձնապես ջանք չգործադրելով «Արարատ-Արմենիան» հեշտությամբ առավելության հասավ: 14-րդ րոպեին Վարդան Մինասյանի գլխավորած թիմից հաշիվը բացեց Անտոն Կոբյալկոն, 5 րոպե անց աչքի ընկավ Վլադիմիր Խոզինը, իսկ 31-րդ րոպեին հյուրերի երրորդ գոլը խփեց Պետրոս Ավետիսյանը:
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, Ավետիսյանը դուբլ ձեւակերպեց: Վեց րոպե անց Արտյոմ Սիմոնյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 70-րդ րոպեին Մաիլսոնը վերականգնեց 4 գոլի տարբերությունը: 85-րդ րոպեին Դեյան Վուկոմանովիչը խփեց «Արարատի» երկրորդ գոլը, իսկ վերջնական հաշիվը 91-րդ րոպեին ձեւակերպեց Արթուր Դանիելյանը:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» ունի 49 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Տիգրան Եսայանի գլխավորած «Արարատը» 15 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել