1.2 մլն-ի հրավառություն, 5 մլն դրամի տպագրություն. Քաղաքացու օրվա ծախսերը
Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ կնշվի քաղաքացու օրը։ Մինչ միջոցառումների օրակարգը հրապարակելը, հայտնի էլ չէր, որտե՞ղ, ինչպե՞ս և ո՞ր կազմակերպությունների, աստղերի «օգնությամբ» են նշելու օրը։
Միայն հայտնի էր, օրենքն ընդունել են, գումարը տրամադրել։ Հետո երևան եկան ու տարածվեցին պաստառները, որոնց դիզայնի մշակումն իրականացրել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն:
Ինչպե՞ս է ծախսվել 124 մլն դրամը, ովքե՞ր դարձան օրվա միջոցառումների կազմակերպիչները, ինչպե՞ս ընտրվեցին նրանք։ Այս ու այլ գրավոր հարցերով Panorama.am-ը դիմեց կառավարությանը։
Ի պատասխան հայտնեցին, որ «Քաղաքացու տոն» միջոցառման նպատակով հատկացված 124 մլն դրամի դիմաց նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ Երևան քաղաքում և 10 մարզկենտրոններում, իրականացնել միջոցառման բրենդավորում, քարոզչություն և հանրահռչակում:
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նախատեսվում է կազմակերպել պատշաճ՝ որակյալ, զանգվածային միջոցառումներ՝ համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, փողոցային նկարչություն /street art/ և այլն:
Ու քանի որ կառավարությունն էլ շտապում էր, ինչպես քաղաքապետարանը աղբահանության հարցով, որոշել են ծառայությունների ու ապրանքների ձեռքբերման համար ոչ թե մրցույթ հայտարարել, այլ մեկ անձից գնում կատարել։
«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,-ասացին գործադիր մարմնից։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրած նախահաշիվները՝ ներքևում։



















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել