Մեդվեդևի երևանյան այցի օրակարգը հագեցած է, հարցերը բավական շատ են. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի հագեցած օրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը, ով պատվիրակության կազմում է լինելու:
«Ապրիլի 29-ին և 30-ին կանցկացվի երկու միջոցառում: Առաջին օրը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը փոխվարչապետերի մասնակցությամբ, իսկ ահա երկրորդ օրը կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Երկու միջոցառումները հաջորդում են միմյանց, ինչը հնարավորություն կտա արագ արձագանքել հարցերին:
Օրակարգը հագեցած է, հարցերը բավական շատ են»,- ասաց Տիմուր Մաքսիմովը: Նախատեսված միջոցառումներին քննարկման օրակարգում տասնյակից ավելի հարցեր են, որոնցից փոխնախարարն առանձնացրեց մի քանիսը: Նա տեղեկացրեց, որ քննարկումների բավական մեծ հատված նվիրված է միության միջազգային ակտիվությանը:
«Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն մի քանի ուղղություններով բանակցություններ է անցկացնում՝ կապված ազատ տնտեսական գոտու հարցերի հետ: Մասնավորապես, սպասվող միջոցառումներին կլսենք Սինգապուրի և Սերբիայի հետ տարված բանակցությունների առաջընթացի վերաբերյալ զեկույցը»,-ասաց փոխնախարարը:
Նախատեսված են քննարկումներ՝ նվիրված տնտեսության մի քանի ճյուղերին, մասնավորապես, գյուղատնտեսությանը: Ինչպես նաև անդրադարձ կկատարվի ներքին շուկայում չհասկացված հարցերին ու առկա խնդիրներին: Դրանից բացի, քննարկվելու է ապրանքների շրջանառության հսկողության նպատակով հետագծելիության հարցը:
«Ես ուզում եմ ընդգծել, որ այս միջոցառումներն իրականացվում են երկրների ղեկավարների մասնակցությամբ մայիսին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին: Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է միության ստեղծման հինգ տարին և, հենց այս տարի այն նախագահում է Հայաստանը»,-ասաց Տիմուր Մաքսիմովը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել