Աշխարհի ամենաբարձր շենքը լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով
Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայում գտնվող Burj Khalifa երկնաքերը, հինգշաբթի լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով՝ ի նշան այդ երկրի հետ համերաշխության, որտեղ ահաբեկչությունների շարքի հետևանքով ավելի քան 300 մարդ է մահացել:
«Միասին դեպի այն աշխարհ, որը կառուցված է հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության վրա»,- գրված է Burj Khalifa-ի թվիթերյան էջում:
Շրի Լանկայի դրոշի գույներով են լուսավորվել Արաբական Միացյալ Էմիրությունների այլ տեսարժան վայրեր ևս՝ ներառյալ երկնաքերեր, խոշոր հյուրանոցներ ու կամուրջներ:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում:
Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Զոհվել է 359 մարդ, վիրավորվել՝ 520-ը:
Ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի իրականացման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ խմբավորումն իր պատասխանատվության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել