Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում

Ինչու Տեր-Պետրոսյանը չցանկացավ կանխել ողբերգությունը

Եւ այսպես, ՄԻԵԴ-ը ավարտել է «Լեւոն Տեր-Պետրոսյանն՝ ընդդեմ Հայաստանի» հայցի քննությունը: ՄԻԵԴ-ի որոշումը, եզրահանգումները բավական հետաքրքիր եւ նույնիսկ մտահոգիչ են:

Հիշեցնենք, որ առաջին նախագահը վիճարկել էր իրեն, այսպես կոչված, տնային կալանքի ենթարկելու իրավաչափության հարցը: 

Հիմա անդրադառնանք ՄԻԵԴ-ի վճռին: Այսպես, բարձ դատարանը անհիմն եւ անընդունելի է համարել Տեր-Պետրոսյանի բողոքն այն մասին, որ ինքը 2008թ. մարտի 1-ին զրկված է եղել ազատ տեղաշարժվելու իրավունքից:

Սա սովորական նախադասություն եւ սովորական վճիռ չէ: Սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը կարող էր գալ Մյասնիկյանի արձանի մոտ, կարող էր իրավիճակն այնպես փոխել, որ չլիներ ողբերգությունը, չլինեին զոհերը: Նա կարող էր, բայց նախընտրեց մնալ տանը, գուցե քաջ գիտակցելով, որ այդ որոշումով ավելի կսրի իրավիճակը: 

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցներ հավատում էին, որ նա ցանկացել է կանգնել ժողովրդի կողքին, բայց նրան իշխանությունները թույլ չեն տվել: Կարելի է պատկերացնել այդ խաբված հոգեվիճակը հիմա, երբ անկախ, չեզոք, որակյալ դատարանը նման որոշում է կայացրել:

Այսպիսով, Տեր-Պետրոսյանը նախընտրեց ավելի սրել իրավիճակը եւ այստեղ նրան մեծապես աջակցում էր Նիկոլ Փաշինյանը, որը թույլ չտվեց, որ Դավիթ Շահնազարյանը ժողովրդին հեռացնի Մյասնիկյանի հրապարակից: Սա է իրականությունը եւ նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանը իր տանը նստած չցանկացավ ընդունել կաթողիկոսին: Իսկ եթե ընդուներ, ապա նրանք միասին իրավիճակից անարյուն դուրս գալու ճանապարհ հաստատ կգտնեին: 

Հիմա Տեր-Պետրոսյանի կողմնակիցները թմբկահարում են ՄԻԵԴ-ի որոշման միայն մասը, այն հատվածը, որտեղ նշված է, թե 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ խախտել են նրանց՝ հավաքներ անելու իրավունքը:

Իհարկե խախտել են, իհարկե անհամաչափ ուժ են կիրառել, բայց ո՞վ է դա վիճարկում: Բոլորն էլ հասկացել էին, որ ոստիկաններն արջի ծառայություն մատուցեցին այն ժամանակվա իշխանություններին, երբ կարելի էր բոլորովին այլ լուծում եւ ճանապարհ գտնել:

Չմոռանանք ամենակարեւորի մասին, այդ անհամաչափ ուժիր կիրառման հետեւանքով, բարեբախտաբար, որեւէ զոհ եւ վիրավոր չէր եղել: Դրանից հետո իրավիճակը լարված էր, բայ հնարավոր էր ամեն ինչ հանգուցալուծել առանց արյունահեղության: Չմոռանանք, որ նույն իշխանություններն առաջարկում էին հեռանալ Մյասնիկյանի արձանի մոտից եւ հանրահավաքները շարունակել, օրինակ, Մատենադարանում:

Ահա սա է իրականությունը, դառը իրականությունը եւ այս որոշումը շատ կարեւոր էր, հատկապես եթե նկատի ունենանք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանների պնդմամբ, ակնհայտ սարքած գործով գտնվում է կալանքի տակ եւ շուտով լինելու է նաեւ դատավարությունը: հետաքրքիր է, թե քննիչներն ու դատավորներն ինչ են անելու, երբ կա արդեն ՄԻԵԴ-ի վճիռը:

Գուցե Նիկոլ Փաշինյանն արդեն տեղյակ էր ՄԻԵԴ-ի վճռից, երբ մի քանի օր առաջ պատասխանելով հարցին, թե երկրորդ նախագահի դեմ սկսածը իրավակա՞ն գործընթաց է, պատասխանել էր. «Եթե այդպես չլինի, բոլոր այն մարդիկ, որոնք ոչ իրավական գործընթաց են նախաձեռնել, կպատժվեն»:

Աննա Բաղդասարյան

Top-News.am