Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Վինսենտ Կեյմեր
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում հանգստյան օրվանից հետո ապրիլի 26-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14-ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ:
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Կարլսեն, Անանդ՝ 3,5-ական միավոր, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 3-ական, Նայդիչ՝ 2,5, Վալյեխո՝ 1,5, Կեյմեր, Մեյեր՝ 1-ական։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել