Քրեակատարողական ծառայությանը կտրամադրվի լրացուցիչ 30 հաստիք. Զուգահեռաբար տասնյակ հաստիքներ կրճատվելու են
ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացվեց քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու ենք փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված եւ դատապարտված անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երեւանում այդպիսի չորս հաստատություն է լինելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին այս հարցը քննարկվել, հետաձգվել էր եւ հարց էր բարձրացվել, թե հարյուրավոր թափուր աշխատատեղեր ունենալու դեպքում ինչո՞ւ է եւս երեսունը ավելացվում:
«Դուք պարզաբանեցիք, որ կրճատվել է թափուր հաստիքների թիվը»,-ասաց վարչապետը, իսկ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՔԿՀ-ներում կա արտաքին ծառայության համար 13, իսկ ներքին ծառայության համար 85 թափուր աշխատատեղ: Արտակ Զեյնալյանը նշեց նաեւ, որ ունեն հիսուն բուժաշխատողի թափուր տեղ, սակայն այս հաստիքները եւս պետք է դուրս գան:
«Ունենք երկու տիպի ծառայություն՝ անվտանգության ապահովման եւ պահպանության: Ունենք 61 պահպանության կետ, դրանց առնվազն 4-ը պետք է ավելանան»,-ասաց նա: Վարչապետն ասաց, որ սա նաեւ հայտարարություն է աշխատանք փնտրողների համար:
«Այսինքն ՔԿ ծառայությունում ունենք մի քանի 100 թափուր հաստիք, ավելացնում ենք եւս 30-ը՞». Փաշինյանը՝ Զեյնալյանին


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ