Nissan-ի նախկին ղեկավարը 4,5 մլն դոլար գրավի դիմաց բանտից կրկին ազատ կարձակվի
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի շրջանային դատարանը Nissan, Renault և Mitsubishi ավտոշինական ընկերությունների դաշինքի նախկին տնօրեն Կառլոս Գոնին երկրորդ անգամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:
Գոնի դատապաշտպանները նրա համար շուրջ 4,5 մլն դոլարի չափով գրավ են առաջարկել: Դատարանի որոշման համաձայն՝ Գոնը բանտից ազատ կարձակվի, սակայն տնային կալանքի տակ կմնա, ինչպես նաև նրան կարգելվի լքել երկիրը: Ակնկալվում է, որ ընկերության նախկին ղեկավարը հենց այսօր կարող է ազատ արձակվել բանտից:
Հիշեցնենք, որ 64-ամյա Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլին ձերբակալվել էին 2018թ.-ի նոյեմբերի 19-ին՝ ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու համար: Նախաքննությամբ պարզվել էր, որ հինգ տարվա ընթացքում Գոնը Nissan-ից ստացել է մոտ 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) եկամուտ, սակայն պետությանը 2 անգամ պակաս հարկ է վճարել:
Մարտի սկզբին նա 9 մլն դոլարի չափով գրավի դիմաց ավելի քան 100 օր բանտում անցկացնելուց հետո ազատ էր արձակվել, սակայն ապրիլի սկզբին կրկին ձերբակալվել էր: Պատճառը դատախազների կասկածներն էին առ այն, որ Գոնը Nissan-ի տնօրեն եղած ժամանակ 2015-2018թթ. ընկերության 5 մլն դոլարի կորստի պատճառ է դարձել: Կասկած կա, որ այդ միջոցներն ուղղվել են ձերբակալվածի անձնական կարիքներին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ