Ցանկացած գործ սկսելու համար պետք է սթափ գնահատել իրավիճակը
Մի քանի ամիս առաջ ԵՄ երկրներից մեկի դեսպանի հետ ընտրությունների մասին էինք խոսում: Բնականաբար անունը չեմ տալիս, քանի որ դա մասնավոր խոսակցություն էր:
Նա շատ պարզ ասաց, որ Հայաստանի իշխող ուժը ցանկանում է հնարավորինս անաղմուկ կերպով հաղթել ընտրությունների ժամանակ: Սակայն "մենք (ՄԵՆՔ !!!!!!!!!)" շատ լավ հասկանում ենք, որ եթե դա չստացվի, ապա հաղթելու համար ամեն ինչի նրանք ընդունակ են, ոչնչի առջև կանգ չեն առնի, որքան էլ դա ծանր հետևանքներ չունենա Հայաստանի համար:
Այսինքն "միջազգային հանրությունը" սթափ կերպով է գնահատում իրավիճակը:
Ինչի համար եմ սա ասում:
Սա ասում եմ, որ ոչ միայն ընտրությունների միջոցով իշխանությունը Հայաստանում չի փոխվի և ոչ միայն "ընդդիմության" մասնակցության շնորհիվ են այս ընրությունները օրինական տեսք ստանում, այլ մի ավելի շատ վատ բան է կատարվում:
Որքան որ "ընտրությունները" դժվար է լինում սարքել, այնքան ավելի շատ խուլիգանների և տեղական հեղինակությունների են ստիպված լինում ներգրավվել այդ գործընթացին և այն խաժամուժը, որին տեսնում եք ընտրատեղամասերի շուրջը խմբված, նրանց հետո պետք է պարգևատրեն` այդ թվում նաև միջին և ցածր պաշտոններով: Այդ խաժամուժը մոտ ապագայում ձեր տեղական ղեկավարն են լինելու, ովքեր որ դեռ չի կարողացել կայանալ մինչ այս պահը: Դուք նրանց կայանալու հնարավորություն եք տալիս, արդյունքում ոչինչ չշահելով:
Իսկ այն հարցը, բա ինչ անենք, արդեն այլ խոսակցություն է: Գոնե մի արեք այն, ինչն նրանց ավելի է հզորացնում և համախմբում: Մի ընդունեք այդ երևույթը: Դա արդեն ինչ-որ բան անելու սկիզբ է: Ցանկացած գործ սկսելու համար պետք է սթափ գնահատել իրավիճակը:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել