Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Մամուլ

Լրիվ «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջոցառումները միշտ շահում է Երևանի փոխքաղաքապետի ընկերությունը

«Հրապարակը» գրում է. «Նոր իշխանությունների օրոք լայն թափով շարունակվում է մեկ անձից գնումներ կատա­րելու և իրենց ծանոթ-բարեկամների ընկերություններին «հաղթող ճանա­չելու» արատավոր պրակտիկան: Իսկ եթե անգամ մրցույթ է հայտարարվում, ապա կրկին շահում են ընկերների ընկերությունները: Եվ այս հարցում առաջամարտիկը, իհարկե, քաղաքապետարանն է՝ իր հեղափոխական քաղաքապետով: Մարությանը նախ Ամանորին հայտնի թանկարժեք ու անճաշակ տոնածառը գնեց՝ առանց մրցույթի, հետո՝ այդքան չարչրկված «ԿամԱԶ»-ները, որոնցում ակնհայտ կոռուպցիոն ռիսկ կա: Հիմա ապրանք­ների գնումներից անցել են միջոցա­ռումների կազմակերպմանը, որտեղ քաղաքապետարանն ու քաղաքապետարանի բարձրաստիճան դեմքերը լուրջ շահագրգռություն ունեն:

Եվ լրիվ «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջո­ցառումները միշտ շահում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, դարձյալ առանց իրական մրցույթի՝ մեկ անձից գնումով և կառավարության որոշմամբ: Օրինակ՝ «Ֆակտորին» է 24 միլիոն դրամով Ամանորին վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնա­ծառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: «Ֆատկորիին» է վստահվել նաև Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, հիմա Էլ «Ֆակտորի փրոդաքշնն» է կազմակերպելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Երևանում, որի համար պետբյուջեից հսկայական գումար է հատկացվել:

Մեզ ասացին, որ այս հարցում շա­հագրգռված է հատկապես փոխքա­ղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով զբաղված է «Ֆակտորի փրոդաքշնի» լոբբինգով, քանզի մտերիմ է ընկերության ղեկավարների հետ: Մտերմություն կա նաև քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, դրա համար էլ, երբ խոշոր միջոցառում է լինում՝ տասնյակ միլիոնների հասնող, որո­շում են մեկ անձից կատարել գնումը, որ «Ֆակտորի փրոդաքշնին» բաժին հասնեն յուղոտ տենդերները, իսկ մանր-մունր, ոչ թանկարժեք միջոցա­ռումների դեպքում արդեն բաց մրցույթ են անցկացնում՝ մրցակցության ֆոն ապահովելու համար:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը երեկ չէր ուզում խոսել այս թեմայով՝ պատճառաբանելով, թե միջոցառման է, հարմար չէ: Հետո, երբ հարցը հնչեցրինք, սկսեց խոսել ու հիշեցրեց, որ Քաղաքացու օրվա միջոցառման մրցույթը քաղաքապետարանը չի անցկացրել, այլ՝ կառավա­րությունը, և խնդրեց հարցերն ուղղել կառավարությանը: Նկատեցինք, որ այս ընկերությունն իր հետ կապ ունի, իր մտերիմներին է պատկանում, դրա համար մրցույթ չի անցկացվում, և մեկ անձից գնումով միշտ այս «Ֆակտորի փրոդաքշնն» է հաղթում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: