«Փակ աչքերով» քաղաքացու տոնը. «իրավագետ» ու «իրավատեր» քաղաքացիները՝ իշխանության պատկերացումներում
Հրապարակը» գրում է. «Ինչպե՞ս և ինչի՞ վրա է ծախսվելու Քաղաքացու օրը նշելու համար կառավարության հատկացրած 260 հազար դոլարը: Այս հարցի շուրջ բուռն քննարկումներն իրենց տեղը զիջել են Քաղաքացու օրը խորհրդանշող պաստառների մասին կարծիքներին: Մի քանի օր է՝ հայրենի իշխանությունը ֆեյսբուքյան հատուկ էջ է բացել՝ «Քաղաքացու օր» անվանումով, որտեղ տեղադրվել են նաև Քաղաքացու օրվա գունազարդ պաստառները՝ օրվա կարգախոսով՝ «Միտքդ վառ պահիր»:
Հեղափոխական իշխանության պատկերացումներում «իրավագետ» ու «իրավատեր» քաղաքացիները նախորդ դարերի տարազներով մարդիկ են, իսկ պաստառների վրա պատկերված տեսարանները հիշեցնում են գյուղական կյանքի էպիզոդներ, մի տեղ տարազով մարդիկ ավանդական քոչարի են պարում, մյուսում գոգնոցը կապած տարեց կինն է միայնակ պարում, երրորդում եղանը ձեռքին տղամարդն է վիզը ծուռ կանգնած և այլն...
Հեղափոխական իշխանությունները, հավանաբար, որոշել են «դիլխոր» չթողնել Գալուստ Սահակյանին, որը Քաղաքացու օր նշելու որոշման առիթով փորձել էր իր ձևով «բշտել» իշխանություններին ու ասել էր, թե «այդ տրամաբանությամբ գյուղացու օր էլ պիտի նշել»: Պաստառներից մեկի բնօրինակն էլ կարծես կառավարության աշխատակազմի ղեկավար, երբեմնի «դիջեյ» Էդուարդ Աղաջանյանը լինի՝ ականջակալներով, դիջեյական հագուստով: Այս պաստառների նկարների տակ քաղաքացիների «քոմենթներից», սակայն, պարզ է դառնում, որ ամենամեծ դժգոհությունն այն է, որ մարդիկ պատկերված են փակ աչքերով: Սա հատուկ մտածված հնարք է, և միթե իշխանությունն ուզում է, որ քաղաքացիներն իրենց հավատան փակ աչքերով՝ կուրորեն, դժվար է ասել, սակայն ՀՀ հպարտ քաղաքացիներին այս տեսքով մարդիկ դուր չեն եկել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին