Պետք է դիմադրենք այնքան, մինչև «թուրք» բառը մեզ համար ածականից դառնա գոյական. Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պատմեց Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը:
Ասաց, որ իր մայրը հայտնվել է որբանոցում՝ գաղթի ճանապարհին կորցնելով քրոջը: Իր մայրիկի հորը թուրքերն այրել են մարագի մեջ՝ այլ հայ տղամարդկանց հետ միասին: Մանսուրյանը պատմեց, որ իր մոր ընտանիքից փրկվել է միայն եղբայրը՝ իսկ տատը հասել է Հալեպ ու այնտեղ մահացել: «Սա մեր ընտանիք փաստագրությունն է: Մայրս Լենինգրադյան փողոցում էր ապրում: Հաճախ երեխաներից մեկի ձեռքը բռնած սովորական օրերին վարդերի փունջը ձեռքին գալիս էր այստեղ: Ծիծեռնակաբերդն իր համար որպես իր ծնողների գերեզման էր՝ ծաղիկ դնելու, և ես շարունակում եմ նույնը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ պատգամ է նա ստացել իր ծնողներից, Մանսուրյանն ասաց՝ փոխանցել են ունենալ «ոգու կամքի աստվածատուր ուժ և կարողանալ դիմադրել»:
«Մենք կարծես դիմադրելու ծրագրերի մեջ ենք՝ մինչև, հավանաբար, մի օր կգա, երբ թուրք բառը մեզ համար ածական բառ լինելուց դառնա գոյական»,-ասաց նա:
Մանսուրյանն ասաց, որ միանգամայն համաձայն է, որ մինչև պետություն չդառնանք՝ ուժ չդառնանք, մեզ հետ հաշվի չեն նստի այլ պետությունները:
Հարցին՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունն արդարացրե՞լ է նրա սպասելիքները, Տիգրան Մանսուրյանն ասաց՝ հարցեր կան, որ արդարացվել են, հարցեր կան՝ ոչ:
«Դրանք մեկ տարվա բան չեն, առհասարակ՝ կարճ ժամանակի բան չէ: Քիչ առաջ հեռուստատեսությամբ լսում էի իմ Ռեքվիեմը և մտածում՝ ինչո՞ւ է առաջին անգամ ներկայացվում: Ես դա բացատրում եմ նրանով, որ բան է փոխվել: Չեմ ասում, որ դժվարություն եմ ունեցել անկախության տարիներին, ոչ, ուղղակի փոքրիկ փաստ է, որը ինձ մտածել է տալիս»,-ասաց նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ