Փաշինյանը Զելենսկիին խորհուրդներ է տվել Պուտինի հետ շփվելու վերաբերյալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է լինել մաքսիմալ ազնիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը՝ պատմելով այն մասին, թե ինչպես է Զելենսկիին խորհուրդ տվել հարաբերություններ կառուցել Պուտինի հետ:
«Չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի շփվել (խմբ.- Պուտինի հետ): Կա պայման. եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց դավերի, դժվար չի լինի: Ուղղակի պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,-ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է իր զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել: Իմ համոզմամբ՝ սա բոլոր տեսակի հարաբերություններում շատ ճիշտ մոտեցում է: Գուցե դիվանագիտության մեջ ու միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»,-ասել է ՀՀ վարչապետը:
Ավելի վաղ Փաշինյանը թվիթերյան էջում ուկրաիներեն շնորհավորել էր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Նա համոզմունք էր հայտնել, որ նոր նախագահը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ