Ինչի վրա է ծախսվելու Փաշինյանի կաբինետի վերանորոգմանը հատկացված 63 մլն 400 հազար դրամը
Ապրիլի 18-ին կառավարության որոշման նախագծով ՀՀ վարչապետի նստավայրի վերանորոգման հարցն էր դրվել։ «Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրը, ունի վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն»,-ասված էր կառավարության նիստում հաստատված որոշման նախագծում։
Թեև նշվում էր նաև, որ 2019 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար հատկացված միջոցներ չկան, սակայն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կողմից մշակված այդ նախագծով առաջարկվում էր`«կարևորելով և առաջնահերթ խնդիր համարելով» վերանորոգումը, փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում, և վերանորոգման համար հատկացնել անհրաժեշտ 63 400 000 դրամը։
Նախագիծը Կառավարության նիստում միաձայն ընդունվեց՝ առանց քննարկման։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու կառավարության շենքում, նախագիծը չի մանրամասնում։ Նշվեց, որ դրա որոշ կետեր հույժ գաղտնի են։
168.am-ին հայտնի է դարձել, թե ինչ վերանորոգումների մասին է խոսքը, որը հասարակությունից հույժ գաղտնի է պահվում։ Պարզվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի պատուհանների ապակիներն են փոխելու` նոր, ավելի հաստ ու ամուր, զրահապատ ապակիներով, անվտանգության նոր համակարգով։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ