Լրիվ «լավ ա». խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց մի շարք օրենքներ
Ապրիլի 23-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ:
Պատգամավորները, մասնավորապես, միաձայն հավանություն են տվել.
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների փաթեթին ( «կողմ»՝ 115, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0);
2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին» օրենքը («կողմ»՝ 117, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0);
«Հայաստանի ընդերքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը («կողմ»՝ 118, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0);
«Նույնականացման քարտերի մասին» օրենքում եւ «Հայաստանի քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը («կողմ»՝ 117, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0)։
Առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու օրինագիծը («կողմ»՝ 116, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0), ինչպես նաեւ վավերացվել է Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ փոխադարձ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը («կողմ»՝ 115, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0)։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ