Երբ պահանջում են ատել աղքատությունը եւ պարտադիր իմանալ երեք օտար լեզու
Ոչ Չեխիայի, ոչ Գերմանիայի, ոչ Հունգարիայի ոչ որեւէ այլ երկրի ղեկավար, որն ունի պետական մտածողություն, ազգային շահ, իր երկրի քաղաքացիներին կոչ չի անի անպայման երեք օտար լեզու սովորել եւ նոր միայն աշխատանք փնտրել, այն էլ 22 տարեկանում ունենալով երեք տարվա աշխատանքային փորձ:
Ոչ մի երկրի ղեկավար վայր ընկած դրոշի համար շարքային աշխատողի վրա չէր բղավի: Եթե վրդովվեր, ապա բարեկրթության նորմերի համաձայն դիտողություն կաներ այդ համակարգի ամենաբարձր պաշտոնյային:
Ոչ մի նորմալ երկրի ղեկավար իր քաղաքացիներին կոչ չէր անի ատել աղքատությունն իրենց մեջ, այլ ամեն ինչ կաներ, որ երկրում աղքատության մակարդակը հասցվեր նվազագույնի:
Ամերիկացին, հորդանանցին, գերմանացին կամ ճապոնացին սիրում են իրենց դրոշը, քանի որ իր երկիրն էլ սիրում է իրենց, քանի որ իր երկրի ղեկավարները թույլ չեն տալիս, որ որեւէ գործարար շահագործի իրենց՝ աշխատացնի 10-12 ժամ եւ վճարի ամոթալի, արժանապատվությունը վիրավորող աշխատավարձ:
Ոմանք կասեն, թող չաշխատեն: Իհարկե, իքս պահից սկսած չեն աշխատում եւ հիմնականում բռնում են արտագաղթի ճանապարհը: Չէ որ, երբ երկրի ղեկավարը գործատուներին չի ասում, որ իրենք իրավունք չունեն ՀՀ քաղաքացուց պահանջել երեք կամ երկու օտար լեզվի իմացություն, իսկ 22 տարեկանից երեք տարվա աշխատանքային փորձ, արդեն իսկ մարդն իրեն անզոր է այս համակարգի դեմ պայքարում:
Երկրի ղեկավարն ընդամենը կարող է կոչ անել օտար լեզուներ սովորել, բայց ոչ երբեք պարտադիր իմանալ: Պարտադիր պետք է լավ տիրապետել մասնագիտությանը եւ հայերենին, իսկ գործատուները, եթե իրենց անհրաժեշտ են օտար լեզվի մասնագետներ, պետք է աշխատանքի ընդունեն լեզվագիտական համալսարաններ եւ ֆակուլտետներ ավարտածներին: Այս դեպքում արդեն երես առած գործատուները չեն շահագործի աշխատակիցներին:
Թվում է մանր հարցեր են, բայց իրականում մանր չեն: Հենց այս հարցերից էլ սկսվում է հայրենիքը, հենց այս հարցերն էլ շատ շատերի համար երկրում մնալու կամ երկրից հեռանալու պատճառ են դառնում:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ