Գնացեք Կիեւ եւ հարցրեք՝ ով էր Վիտալինա Ցիմբալյուկը նախքան Ջիգարխանյանի հետ ամուսնությունը
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Արմեն Ջիգարխանյանի երրորդ, ամենահայտնի եւ ամենասկանդալային կինն էր։ Նրանց ամուսնությունը մի տարուց մի փոքր ավելի է տեւել։ Արդյունքում Արմեն Բորիսովիչի առողջությունը լրջորեն վատացել է, իսկ դաշնակահարուհին լավ է ապրում, սիրավեպ ունի երիտասարդ Պրոխոր Շալյապինի հետ։
Дни.ру-ի հետ զրույցից հետեւում է, որ Ջիգարխանյանը նման է հրեշի, իսկ նա խաբված, հեզ մարդ է…
Դիտարկմանը, որ շատերի կարծիքով՝ նա «անազնիվ կերպով օգտագործել է նրա գումարը եւ կողոպտել ծերուկին», Վիտալինան արձագանքել է. «Արմեն Ջիգարխանյանը չուներ ոչինչ, որը կարելի էր օգտագործել։ Նախորդ կնոջից բաժանվելու պահին նա Արբատում կես բնակարան ուներ։ Իր եկամուտներով նա հիմնականում պահել է կնջը, որը ապրել է Ամերիկայում եւ վերջին 20 տարիների ընթացքում չի աշխատել։ Մեր ընտանեկան ծախսերը կապված էին նրա համար կյանքի եւ գործունեության արժանավոր պայմանների ստեղծման հետ, որը միանգամից ավարտվել է մեր ամուսնալուծությունից հետո։ Նա ամբողջովին անհետացել մշակությային եւ տեղեկատվական տարածությունից»...
«Մարդկանց հուզում էր` որքան սրտառուչ էիք հոգ տանում Ջիգարխանյանի մասին` բռնում նրա ձեռքը, հետեւում սննդակարգին, կերակրում, եփում նրա սիրած լոռամրգիի կոմպոտը։ Կարո՞ղ էիք սպասել, որ բարի վերաբերմունքի դիմաց Ձեզ այդպես կվճարեն»,- հետաքրքրվել է լրագրողը։ «Երկար տարիներ Ջիգարխանյանն իմ կուռքն էր եւ ամենամտերիմ մարդը։ Ես երբեք չեմ մտածել, որ հնարավոր է այդպիսի հիասթափություն ապրել։ Երբ կարդացի նրա ցուցմունքներն իմ դեմ գործի շրջանակներում, սարսափեցի։ Ամբողջությամբ զրպարտություն եւ գոյություն չունեցող փաստեր։ Կա՛մ նա նորմալ չի եղել, կա՛մ որոշել է ոչնչացնել ինձ»…
Սրան հաջորդում է հարցազրույցի ամենաշոկային հատվածը։ «Կգնա՞ք Արմեն Բորիսովիչի թաղման՝ նրան հրաժեշտ տալու, եթե նա Ձեզանից երկար չապրի…» Ցիմբալյուկը նույնիսկ չի ընդհատել եւ չի փորձել փակել թեման։ «Ոչ, ես նրան հրաժեշտ եմ տվել 2017թ.-ի հոկտեմբերին»,- ցինիկորեն պատասխանել է կինը, ում նույն Ջիգարխանյանն է աստղ դարձրել։
Համոզվելու համար բավական է հարց հնչեցնել՝ ով է առհասարակ լսել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին նախքան Ջիգարխանյանի հետ ամուսնությունը... Անկախ քեզանից հիշում ես Պանիկովսկոին։ «Շուրա, գնացեք Կիեւ եւ այնտեղ հարցրեք՝ ինչ էր անում Պանիկովսկին նախքան հեղափոխությունը»... Հարց տիկին Ցիմբալյուկին, որը Արմեն Բորիսովիչից բաժանվելուից հետո շարքային դաշնակարահուհուց վերածվել է հայտնի կնոջ եւ սկանդալային շոուների հերոսուհու...


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ