Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Մամուլ

Աղքատության խնդիրը խորն է, ատելությունը չի օգնի. կառավարության բանալին

«Ժամանակը» գրում է. «ԵՊՀ-ում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպմանը, անդրադառնալով տնտեսական և քաղաքական հեղափոխությունների ալգորիթմին, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ փոքր երկխոսության համատեքստում վարչապետն ուշագրավ հայտարարություն է արել: Վարդան Բոստանջյանը վարչապետին հայտնել է, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող քաղաքականի տրամաբանությամբ իրականացվել, քանի որ քաղաքականի հիմքում ատելությունն էր նախկին վարչախմբի նկատմամբ: Ի պատասխան վարչապետն ասել է, որ ալգորիթմը նույնը պետք է լինի, այսինքն՝ ամեն մարդ պետք է իր քայլը համարի կարևոր և վճռորոշ, մղի ինքն իրեն գործողության, այս դեպքում տնտեսական դաշտում: Իսկ ատելության առումով, վարչապետը առաջարկել է ատելության օբյեկտ դիտարկել մեր իսկ աղքատությունը: Ալգորիթմն անշուշտ հասկանալի է, և հասկանալի ու պարզ էր դեռ վաղուց, երբ հռչակվեց տնտեսական հեղափոխության և ներառական տնտեսության փիլիսոփայությունը: Բայց այն հազիվ թե ինքնին արդյունավետ աշխատող լինի, եթե անգամ գործի ատելության օբյեկտի պարագան, և հանրությունն ատի իր իսկ աղքատությունը:

Հասկանալի է, որ այստեղ անշուշտ կարող ենք խոսել ալեգորիկ ատելության մասին, սակայն բուն խնդիրը թերևս այլ տեղ է: Ակնառու է, որ տնտեսական հեղափոխության վերաբերյալ մեսիջներն ամենից դժվարն են հասնում հանրությանը և ընկալվում: Խնդիրը, անշուշտ, մինչ այժմ գերիշխած մտածողության մեջ է, որտեղ քաղաքացին պետությունից ոչ թե միջավայր, այլ շատ կոնկրետ տնտեսական, ռեսուրսային պրեֆերենցիաներ է ակնկալում՝ համարելով, որ դա պետք է լինի պետության դերն իր կյանքում: Այստեղ է, որ տեղի չի ունենում երկխոսությունը, և պատճառներից մյուս կողմում գտնվողն էլ այն է, որ հեղափոխությանն առաջնորդած քաղաքական ուժն էլ իր հերթին ընդդիմադիր կարգավիճակում գերազանցապես խաղացել է, իր ընդդիմադիր գործունեությունը կառուցել է ոչ բացարձակապես, բայց ավելի շատ հենց այդ հին մտածողությունը գեներացնելու և դրանով ավելի ամուր և ավելի հեղինակավոր դիրքավորվելու վրա:

Քաղաքական հաշվարկի տեսանկյունից դա հասկանալի է, սակայն հեղափոխական զարգացման դեպքում, երբ սպասելիքները գերբարձր աստիճանի են հասնում, իսկ հնարավորությունները համարժեք գերբարձր չեն, իրավիճակը դառնում է խնդրահարույց: Ինչպես հանգուցալուծել ահա այդ իրավիճակը: Այստեղ է տնտեսական հեղափոխության բանալին, ազդակները հանրությանն ավելի արագ և արդյունավետ հասցնելու և ընկալելի դարձնելու բանալին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: