Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին հանրության շրջանում շատ են խոսում ֆեյքերի եւ սոցցանցերի կեղծ օգտատերերի մասին, որոնք հիմնականում օգտագործում են քաղաքական շահեր հետապնդող կառույցները: Ոլորտի մեծ մասնագետ պետք չէ լինել նկատելու համար, որ ֆեյքերի հստակ ֆիքսված բանակ ունեն նաեւ իշխանությունները, որոնք լծված են ոչ միայն իշխանություններին փառաբանելու, հարձակումներից պաշտպանելու, այլեւ նախկին իշխանությունների գրառումների եւ «լայվերի» ներքո պարբերաբար գրառումներ կատարելու գործին: Սա բնական է, այդպես եղել է միշտ ու լինելու է: Սակայն ուշագրավ է այդ «բանակի» համակարգման ու հրահանգավորման գործընթացը:
Անզեն աչքով էլ նկատելի է, որ իշխանական ֆեյքային օգտատերերն ամենաագրեսիվն են. նրանց գրառումներում գերակշռում են սարկազմը, անվանարկումները, անեծքը, ամբարտավանությունը, երբեմն նույնիսկ հայհոյանքները:
Ըստ նախնական դիտարկումների, «նախկինների» կամ մի թեթեւ «հակաիշխանականների» հատկապես «լայվերի» ժամանակ գրեթե անընդհատ կրկնվում են նույն ֆեյքերի գրառումները. տպավորություն կա, որ նրանցից յուրաքանչյուրը ամեն «լայվի» համար գրառման քանակի պլան ունի: Ի դեպ, ուշագրավ է, որ դրանք արտահայտվում են հիմնականում նույն բառապաշարով ու շեշտադրումներով, ավելին՝ հաճախ նույն «բանալի» բառերով, որոնք հաստատ շարքային օգտատերերը չեն օգտագործում:
Հասարակական կարծիքի ձեւավորման ճանապարհին ֆեյքային «պատերազմն» ընդունված է ամբողջ աշխարհում: Այստեղ իրոք արտասովոր բան չկա: Առավել արտասովոր է, երբ ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ: Եվ ընդհանրապես, քաղաքականության մեջ նույնիսկ մանիպուլ յացիոն պայքարի մեջ արտառոց բան չկա, եթե ամեն ինչ օրինականության սահմաններում է: Մնում է մի քիչ կրեատիվ լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ