Յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվություն դրսևորում. Սերժ Սարգսյան
Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀԿ–ի գրասենյակում կուսակցության նոր անդամներին ողջունելիս ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա իր խոսքն սկսեց՝ նշելով, որ այժմ նրանց միայն շնորհավորելու է քաղաքական գործընթացներին մասնակցելու իրենց ցանկության համար. «Ես այս պահին ձեզ շատ ասելիք չունեմ, հարկ համարեցի բարձրանալ, շնորհավորել ձեզ ձեր ցանկության համար քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով, որովհետև յուրաքանչյուր ոք, որ անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ լինել ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որպեսզի այս շենքը, որտեղ հավաքված է Հանրապետականի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր: Սա շատ կարևոր է»։
ՀՀԿ երիտասարդական թեւի, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, որ իրենց մեղադրում են և պահանջում են շուտ սկսել ակտիվ գործողություններ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ ղեկավար կամ ընտրված մարդ չի կարող ուրիշներին հակառակ իրենց ցանկության մղել ակտիվ գործողությունների, յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ակտիվ շարժում։ Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու։ Ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, լինի ընդհանուր հոսանքի մեջ։ Կուսակցությունից դուրս էլ կան մարդիկ, որոնք ակտիվություն էին ցույց տալիս, բայց ինչպես հայտնի է, յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվություն դրսևորում։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք, այլ բնագավառում ինչքան ուզում եք, ակտիվացեք։ Այնպես որ սա մեղադրանք չէ, այլ ցանկություն»։
Երրորդ նախագահի հարցին՝ արդյոք իրեն հարցեր կա՞ն, երիտասարդ մի աղջիկ արձագանքեց. «Վերադարձեք»:
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիք չունի. «Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին։ Դրանից հետո ցանկացած թեմա հանգիստ կարող ենք քննարկել»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է