Մեր կառավարությունը չպետք է ավիաընկերություն ստեղծի եւ նրան ազգային փոխադրողի կարգավիճակ տա. Փաշինյան
Մեր պատկերացումն այն չէ, որ մեր կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի եւ նրան ազգային փոխադրողի կարգավիճակ տա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանոսղների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին՝ ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին։
«Մենք հիմա քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած «Կորպորասիոն Արմենիա» ընկերության հետ, նաեւ համատեղ փորձում ենք հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ ունենք, երկրորդ ուղղությունը հետեւյալն է՝ մենք հիմա ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշում, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականությունը, փորձում ենք հասկանալ, թե այս որոշումը որքանով է համապատասխանում այսօրվա մեր պահանջներին եւ ապագայում մեր կարիքներին։ Փորձում ենք լրջորեն վերլուծել, թե այլ գործընկերների հետ մեր ունեցած հարաբերությունները որքանով են համապատասխանում ԻԿԱՕ–ի սահմանված ստանդարտներին»,– նշեց նա։
Փաշինյանը շեշտեց՝ կան կարծիքներ, որ ազգային շահերը հաշվի առնված եւ պաշտպանված չեն, ապա հավելեց, որ կառավարության քայլերը ցնցումներ չպետք է առաջ բերեն. «Կան կարծիքներ, որ ներպետական եւ ազգային շահերը հաշվի առնված եւ պաշտպանված չեն։ Սակայ մենք պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ, որ ցնցումներ չառաջնենք։ Սակայն ես համաձայն եմ տեղական ավիափոխադրողներ ունենալը մեզ համար ստրատեգիական նշանակության հարց է։ Սակայն ինչպես նախկինում վատ ավարտ է ունեցել, մենք չենք պատրաստվում ինչ–որ ընկերության շնորհել մենաշնորհ, կամ կարգավիճակ տալ։ Մենք պետք է ստեղծենք հնարավորություն բոլոր տեղական փոխադրողների համար, որ այդ դաշտում նոր ընկերություններ կարողանան ի հայտ գալ»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ