Մեր պատկերացմամբ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները. վարչապետ
Մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ևս վերահաստատեց իր այն միտքը, որ տնտեսական հեղափոխության տեսլականն է ՀՀ-ն բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելը, բարձր որակավորման աշխատուժի երկիր դարձնելը:
«ՀՀ-ն պետք է դուրս գա ցածր որակավորման աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, այստեղից բխում է մեր հաջորդ շղթան, որը կապված է կրթության հետ: Կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ: Կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ՀՀ-ին ապահովել, ուսանողներին ապահովել բարձր որակավորմամբ: Բուհերն ավարտելուց հետո ուսանողները պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Հետազոտական, գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը բարձր աշխատավարձի խրախուսման քաղաքականություն է վարելու: Հարկային օրենսգրքով արդեն նախատեսվում է, որ եկամտահարկը պետք է դառնա համահարթ 23 տոկոս, իսկ մի քանի տարի անց՝ 20 տոկոս:
«Նույնիսկ մեծ ջանքերի դեպքում ՀՀ պոտենցիալ աշխատուժը բերել նույն որակավորմամբ, շերտավորումն անխուսափելի է: Դրա համար մենք առաջնահերթություն են հայտարարել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտը և այն աշխատուժը, որը բարձր տեխնոլոգիաներով չի կարողանա զբաղվել, կտեղավորվի այս հատվածում և ապահովել բարեկեցության մակարդակ»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը:
«Հույս ունենք, որ բորսայական համակարգը առաջիկայում կզարգանա: Մենք նույնպես աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Խրախուսելու ենք մասնավոր ընկերություններին, որ իրենք էլ գնան այդ ճանապարհով»,- ասաց նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ