Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի եւ պատժամիջոցների միջեւ
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե նա С-400 ռուսական ՀՕՊ համակարգեր գնի եւ բացառել է այդ դեպքում 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը պնդի С-400 ռուսական ՀՕՊ համակարգեր գնման մասին եւ գնի եւ տեղադրի դրանք, ապա Կոնգրեսին ներկայացված օրինագծի հիման վրա պատժամիջոցներ կկիրառվեն:
Եվ խոսքն այն մասին չէ, որ պատժամիջոցները հնարավոր է կիրառվեն, դրանք պարտադիր են լինելու: Մենք չենք ուզում դա եւ մենք այլ տարբերակներ ենք առաջարկել Թուրքիային: С-400 համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի ճարտարապետության հետ», -հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում ասել է սենատորը:
Մենենդեսը գտնվում է Աթենքում, որտեղ երկուշաբթի նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ԱՄՆ սենատորը այցելել էր Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպել էր նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Մենենդեսը, մի քանի օր առաջ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի հետ Կոնգրես էր ներկայացրել «Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում անվտանգության եւ էներգետիկ համագործակցության մասին» օրենքը:
Օրինագիծը նախատեսում է Կիպրոսին զենք վաճառելու արգելքի չեղարկում: Օրինագիծն արգելում է F-35 ինքնաթիռների փոխանցումն Անկարային, եթե Թուրքիան շարունակի իրականացնել C-400-ի հետ կապված ծրագրերը:
«F-35-ը երեբք С-400-ի կողքին չի լինի, դա երբեք տեղի չի ունենա: Սա կոնգրեսի երկու կուսակցությունների դիրքորոշումն է:
Վերջերս մենք դա աջակցել էինք սենատի միջազգային հարաբերությունների, զինվորական ծառայության կոմիտեի նախագահների եւ այլոց հետ համատեղ հոդվածում: Նման դիրքորոշումներ էին հայտնել նաեւ Թրամփի կառավարության անդամները», - ասել է Մենենդեսը:
Նրա խոսքով՝ Անկարան պետք է ընտրի, թե ում հետ է ցանկանում լինել:
«Թուրքիան պետք է կատարի իր ընտրությունը: Այն կարող է մնալ ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակից, շարունակել կողմնորոշումը դեպի Արեւմուտք կամ հեռանալ», - ասել է սենատորը:
Հարցին՝ արդյոք եթե Թուրքիան ստանա C-400-ը, չի ստանա F-35-ը, Մենենդեսն ասել է. «Այո, այս դեպքում F-35 ձեռք բերելու հնարավորություն չկա»:
«Նրանք կպատժվեն ամերիկյան օրենքի հիման վրա, որը նախատեսում է պատժամիջոցներ ցանկացածի համար, ով Ռուսաստանից զենք է գնում: Եթե մենք ունենանք C-400 F-35-ի կողքին, Ռուսաստանը կկարողանա իմանալ F-35 տեխնոլոգիայի բոլոր գաղտնիքները: Նույնիսկ նրանք, ովքեր համարում են, որ Թուրքիան մնում է շատ կարեւոր գործընկեր, համաձայն են, որ դա երբեք չի լինի», - ասել է Մենենդեսը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ