ԱՄՆ-ում աճուրդով վաճառել են Ջոն Լենոնի դաշնամուրը
Դաշնամուրը, որով նվագել Է The Beatles խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը (1940 – 1980), վաճառվել Է Gotta Have Rock and Roll ընկերության կազմակերպած ցանցային աճուրդում: Այդ մասին ասվում Է ընկերության պաշտոնական կայքում: Նյու Յորքում հաստատված ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաժշտական գործիքը պատրաստվել Է մոտավորապես 1872 թվականին: Ենթադրվում Է, որ Լենոնը դաշնամուրը ձեռք Է բերել 1966 թվականին, այն տարբեր ժամանակներում գտնվել Է Մեծ Բրիտանիայում նրա երկու տներում: Ընկերության փորձագետների պնդմամբ՝ Լենոնը դրանով իմպրովիզացիաներ Է արել, երբ երգեր Է գրել: Դրանցից մի քանիսն ավելի ուշ տեղ են գտել Sgt. Pepper՚s Lonely Hearts Club Band (1967) ալբոմում: Ինչպես հաղորդվում Է Gotta Have Rock and Roll-ի կայքում, ընկերության փորձագետները հույս ունեին այդ լոտից ստանալու 800 հազարից մինչեւ 1,2 միլիոն դոլար: Այն վաճառվել Է 575 հազար դոլարով, ըստ որում գնորդը նաեւ վճարել Է աճուրդային տուրքը՝ նշված գումարի 25 տոկոսի չափով: Երաժշտական գործիքների ամերիկացի հավաքորդ Ջիմ Իրսեյը Twitter-ում գրել Է, որ նոր տերը դարձել Է ինքը: Forbes հանդեսի գնահատումներով՝ Իրսեյը 2,7 միլիարդ դոլարի չափով կարողության տեր Է: Նրա հավաքածուի մեջ են մտնում, մասնավորապես, կիթառներ, որոնք պատկանել են Լենոնին, Ռինգո Սթարին եւ Բոբ Դիլանին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ