Պաշտոն զբաղեցնելը մի դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլ դեպքերում՝ ո՞չ. Քոչարյանի պաշտպանական խումբ
Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը, բազմաթիվ այլ դեպքերում՝ ո՞չ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
Հաղորդագրությունում ասվում է.
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի եւ խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության կողմից, միջնորդություններ ներկայացնելիս որպես հիմնավորում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի գործի քննությանը:
Քրեական գործի հարուցումից անցել է շուրջ 9 ամիս, եւ այս ողջ ընթացքում կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացնելիս պարբերաբար անդրադարձ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ազդեցիկ կապերին՝ ինչով էլ փորձ է արվում հիմնավորել կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Մասնավորապես, նշվում է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված նմանատիպ ենթադրյալ հանցագործությունների բացահայտումն առավել դժվարություններ է առաջացնում, երբ դրանք կապվում են բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցրած անձի անվան հետ:
Կարեւոր է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ զբաղեցրել է բարձրաստիճան պետական պաշտոններ՝ 1994թ․ ընտրվել է ԼՂՀ նախագահ, 1997 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահ: Նշված հանգամանքները վկայում են Հայաստանի Հանրապետությունում ունեցած նրա ազդեցության եւ կապերի մասին:
Ստացվում, որ վերջին շրջանում աղմկահարույց տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը գործի քննության համար խոչընդոտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ խոչընդոտ է:
Այս փաստը գալիս է եւս մեկ անգամ հաստատելու, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ