Չեմ տեսնում ոչ մի հիմք, որ կարելի է մտածել՝ շինծու, սարքած գործ է. Հրաչյա Հակոբյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի համար ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով կա երկու մոտեցում։
«Ինձ համար այս հարցի շուրջ կա երկու մոտցում. մեկը պայմանավորված է անձի շուրջ, մյուսը՝ պաշտոնի շուրջ», - 24news.am-ի հետ զրույցում ասել է Հրաչյա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում պաշտոնյայի հետ, իր համար անակնկալ չէ։
«Մենք արդեն ապրում ենք նոր Հայասանում: Եթե նախկինում դպրոցի տնօրենին էին կաշառքի,, կոռոպպցիայի մեջ մեղադրում ու ասում, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, ապա նոր Հայաստանում, ինչպես տեսնում ենք, փոխնախարար կամ Վերահսկողության ծառայության պետ կամ մի քիչ ավելի բարձր մակարդկակի վրա դրված պայքար է կոռուպցիայի դեմ», - նշել է պատգամավորը։
Նա ասել է, թե որպես մարդ դիտարկելով Դավիթ Սանասարյանին, իր համար անակնկալ է եղել դեպքը։
«Այնուամենայնիվ, ես առաջնորդվում եմ անմեղության կանխավարկածով ու շատ ուզում եմ, որ պարզվի՝ չկա նման բան», - նշել է պատգամավորը։
Հրաչյա Հակոբյանն ընդգծել է, թե հիմք չկա կասկածելու, որ այս գործը շինծու է կամ սարքած։
«Ես ինչպես անմեղության կանխավարկածով վերաբերվում եմ Դավիթ Սանասարյանին, այնպես էլ ոչ մի հիմք չեմ տեսնում կասկածելու մեր իրավապահ մարմինների աշխատանքի վրա, այսինքն ես չեմ տեսնում ոչ մի հիմք՝ որ կարելի է մտածել՝ շինծու, սարքած գործ է։ Կսպասենք բոլորս, տեսնենք գործը ինչ ընթացք է ստանում ու քննության ավարտին լիարժեք պատկեր կունենանք», - ասել է նա։
Հրաչյա Հակոբյանը շեշտել է՝ ոչ մի հիմք չի տեսնում, որ այս ամենը կարող է կազմակերպված լինել։
«Ես վստահում եմ մեր իրավական համակարգին ու որևիցե հիմք չունեմ կասկածելու նմանատիպ բաների մեջ», - ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ