Դեպի Արևմտյան Հայաստան տուր-փաթեթները թանկացել են
Դեպի Արևմտյան Հայաստան տուր–փաթեթները թանկացել են, պատճառը թուրքական լիրայի արժեզրկումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկավանք տուր ընկերության նախագահ Արմեն Հովհաննիսյանը։
«Տուր–փաթեթների գներն անցած տարվա համեմատը բարձրացել են։ Անցած տարի եռօրյա Կարս-Անի-Վան երթուղին 59 հազար դրամ էր, այս տարի արդեն 63 000 դրամ է, եւ հնարավոր է էլի բարձրացնան։ Թուրքիայում ոչ միայն հյուրանոցների գներն են բարձրացել, նաև սննդամթերքի, վարձույթի, տեսարժան վայրերի և թանգարանների մուտքի գները»,– ասաց նա։
Արմեն Հովհաննիսյանը նաև նշեց, որ նախկինում Անիի թանգարանի մուտքի տոմսը արժեցել է 3 լիրա, 2018թ-ին՝ 8 լիրա, այս տարի արդեն՝ 10 լիրա։ 10 տարի առաջ Աղթամար կղզի մուտքն ազատ էր, հետո երբ վերանորոգեցին եկեղեցին, դարձավ վճարովի, եւ տոմսը նախ 3 լիրա էր, այժմ՝ 15 լիրա։ Հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են 15-30 տոկոսով։
Ինչ վերաբերում է ուղևորահոսքին, ապա այս տարի, ըստ նրա, նախորդ տարվա համեմատ նկատվում է ուղևորահոսքի նվազում՝ 30–40 տոկոսով. անգամ 1000 դրամը զգալի է մարդկանց համար։
Արմեն Հովհաննիսյանը նշեց նաև, որ հայ զբոսաշրջիկների համար նախընտրելի է դեպի Կիլիկիա ուղղությունը, որը նաև մատչելի է, սակայն նույնպես թանկանալու է 10 տոկոսով։
«Դեպի Կիլիկիա ուղղությունը աշխույժ է։ Հայերը սիրում են լինել ծովափին, նաև այցելել հայկական պատմական բերդերն ու եկեղեցիները»,– ասաց նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ