Դա մեզ համար շոկ էր. Արսեն Թորոսյանը՝ առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործի մասին
Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ որոնք ներկրում են բժշկական սարքավորումներ , այլ պարագաներ, եւ եթե կան հակամրցակցային պայմանավորվածություններ եւ գերիշխող դիրք, ապա դրանով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին եւ որ Պետական վերահսկողության ծառայությունը փորձել է կոտրել այն:
«Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին լուրերը»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները խստացրել են. «Մենք միշտ հետեւում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, մենք չենք կարողացել կանխարգելել այս դեպքը: Սա մեզ համար շոկ էր, ոչ միայն նախարարության անձնակազմի, այլեւ ամբողջ համակարգի»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Դիտարկմանը, թե ինչու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պարագայում անմեղության կանխավարկածը հաշվի առնվեց եւ լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին, իսկ նախարարի տեղակալի պարագայում կիրառվեց աշխատանքից ազատումը, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական է եւ ցանկացած պահի նա կարող է ազատվել:
Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին: Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ