Դոնալդ Թրամփը մեղադրել է Մյուլլերի հետաքննության օգնականներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ մեղադրել է օգնականներին, որոնք համագործակցել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակում, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի Twitter-ին։
Պետության ղեկավարն ասել է, որ այն աննախանձելի պատկերը, որը նրանք ներկայացրել են իր եւ Սպիտակ տան վերաբերյալ, «անհեթեթություն» է։
Գլխավոր թվիթների շարքում ԱՄՆ նախագահը քննադատել է նրանց, ովքեր երդման տակ հաշվետվություն են ներկայացրել Մյուլլերին այն մասին, թե ինչպես է Թրամփը քանիցս փորձել փակել կամ ներազդել հետաքննության վրա եւ դրանով իսկ Սպիտակ տունը ներկայացրել են որպես մի տեղ, որը «վարակված է ստի ու կեղծիքի մշակույթով»։
«Հայտարարություններն իմ մասին Մյուլլերի խելագար զեկույցում արել են որոշակի մարդիկ, ինքնին գրված են 18 չարամիտ դեմոկրատների՝ Թրամփին ատողների կողմից, կեղծվել են ու բնավ չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է, մասնավորապես, Դոնալդ Թրամփը, ավելացնելով, որ որոշ ցուցմունքներ «կատարյալ անհեթեթություն են եւ արվել են միայն այն բանի համար, որպեսզի մեկ ուրիշին լավ ներկայացնեն (կամ ինձ ներկայացնեն որպես վատ)»,- գրել է նա։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հինգշաբթի հրապարակել էր ամերիկյան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը, որը հետաքննում էր Մոսկվային վերագրվող միջամտության հանգամանքները 2016-ի ամերիկյան ընտրություններին։ Հատուկ դատախազը պնդում է, որ Ռուսաստանը փորձել է ազդեցություն գործել ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքի վրա։ Ընդ որում՝ Մյուլլերը խոստովանել է, որ հետաքննությունը Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դավադրություն չի հայտնաբերել։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ