«Շաքար» հարաբերություններ. Հրաչյա Հակոբյանը Ալեքսանյանի քրոջ որդու համար միջնորդել է Արարատի մարզպետին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ փոխանցել էին, որ Սամվել Ալեքսանյանի շփումներն իշխանության հետ չեն ավարտվում Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցումներով, «շաքար» հարաբերություններ են ձեւավորվել Աննայի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի եւ Ալեքսանյանի քրոջ որդիների միջեւ․ նրանց միասին տեսել են «Լա Սկալա» համալիրում` «ցկցկալիս»։
Ճի՞շտ են այդ լուրերը․ հարցրինք պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Էդ տիպի լուրերն էնքա՜ն շատ են։ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ հանդիպել եմ վերջերս՝ իրենք միջնորդով ցանկացել էին ինձ տեսնել, որովհետեւ Արարատի մարզում ինչ-որ գործունեություն են ծավալում, Արարատի մարզպետի հետ միջնորդ չկար, որ հանդիպեին, ինձ հետ հանդիպեցին, որից հետո ես կազմակերպել եմ հանդիպում մարզպետի հետ։
Խոսքը վերաբերում էր նրան, որ իրենց կառուցած գործարանի համար պետք էր ճանապարհ կառուցել` թույլտվություն էր պետք»: Այ քեզ բան՝ Ալեքսանյանն ու իր քրոջ որդիները Ձեր հույսի՞ն էին մնացել, այսինքն՝ չեք «ցկցկում»։ «Ո՛չ, չեմ ցկցկում. ժամանակ չունեմ ցկցկալու»:
Հիշո՞ւմ եք` մի ժամանակ Ակսել Բակուցի գործերում էիք խաղում (Հ․ Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, նկարահանվել է սերիալներում, ֆիլմերում), հիմա, փաստորեն՝ «միջնորդ տեր-բաբա»։ «Չէ, չէ` էդ մի հարցով խնդրել էին, կազմակերպեցի, ընդամենը՝ էդ, որովհետեւ կար մարզի շահը՝ աշխատատեղեր էին բացվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ