Business Insider-ը Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ «շոկային» փաստեր է ներկայացրել
Ամերիկյան Business Insider ֆինանսական հարթակը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տնտեսության վերաբերյալ առավել «շոկային» փաստերի ցանկը:
Առաջին հերթին հարթակը նշում է, որ Ռուսաստանի բնակչությունն օրական նվազում է մոտ 700 և տարեկան մոտ 250 հազար մարդով:
«Շոկային» փաստերի շարքում է այն, որ ռուսական պահուստային հիմնադրամներում 460 մլրդ դոլարի չափով գումար է առկա, մինչդեռ երկրի արտաքին պարտքը ՀՆԱ-ի 29%-ն է կազմում: Հարթակի վարկածով՝ այդ գործոնը թույլ է տալիս Ռուսաստանին դիմակայել գլոբալ ֆինանսական ճգնաժամերին՝ չնայած դրա պատճառով տնտեսական աճը ցածր մակարդակի վրա է մնում:
Ներկայացված փաստերից է այն, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 10 տարվա ընթացքում երկրում արտադրության ծավալը կրճատվել է 45%-ով, իսկ 2000 թվականի դրությամբ ՀՆԱ-ն խորհրդային շրջանի ցուցանիշի 30-50%-ն է կազմել:
Ռուսաստանի Դաշնության տնտեսության վերաբերյալ «շոկային» փաստերից են երկրի մեծ կախվածությունը բնական ռեսուրսներից, գազի և նավթի արտահանման ծավալը, որն ընդհանուր արտահանման 59%-ն է կազմում, բնակչության 13%-ը գտնվում է աղքատության շեմին, երկրում 70 միլիարդատիրոջ առկայությունը, որոնք իրենց կարողությունը ձեռք են բերել 1990-ականներին, երբ երկրում ամենուր կոռուպցիա էր տիրում, ինչպես նաև ամսական միջին աշխատավարձը՝ 42,4 հազար ռուբլի, ռուսական ռուբլու արժեզրկումը, որը 2014-2017 թվականներին կորցրել է իր արժեքի կեսը:
Հետաքրքրական է նաև այն, որ վերջին 20 տարում Ռուսաստանում օղու սպառումը նվազել է գրեթե 50%-ով:
Հարթակը նաև նշում է, որ երկիրը Զիմբաբվեում ալմաստի արդյունահանման համար ավելի քան 267 մլն դոլար է ներդրել, իսկ 2014թ.-ին Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար 50 մլրդ դոլար է ծախսել:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...