ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ղեկավարությանը դեմոկրատական բարեփոխումներ իրականացնելիս. դեսպան
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ղեկավարությանը երկրում դեմոկրատական բարեփոխումներ իրականացնելիս։ Այս մասին Տեղական դեմոկրատիայի դպրոցի բացման շրջանակում ապրիլի 19-ին ասել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։
Նրա խոսքով՝ Հայաստանում այժմ անցումային շրջան է, եւ մեկ տարի առաջ սկսված փոփոխություններում վճռական դեր ունի երիտասարդությունը։ «Երկար ճանապարհ կա անցնելու, որպեսզի հաստատվեն այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են անցած տարի»,- միաժամանակ նշել է Թրեյսին։
ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ ոգեւորված է՝ տեսնելով երիտասարդների այսքան մեծ թիվ, որոնք ջանում են ակտիվ մասնակցություն ունենալ իրենց համայնքների զարգացման գործում, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերը ծառայեն նրանց ակնկալիքների իրականացմանը։ «Համոզված եմ, որ Տեղական դեմոկրատիայի դպրոցը կօգնի տիրապետել այնպիսի կարողությունների, որոնք թույլ կտան երիտասարդության ներկայացուցիչներին դառնալ իրենց սերնդի առաջնորդները»,- ամփոփել է դիվանագետը։
Նշենք, որ Կոտայքի մարզի Աղվերան գյուղում ապրիլի 19-ին բացվել է Տեղական դեմոկրատիայի դպրոց։ Նախաձեռնությունը ֆինանսավորում է USAID-ը (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչություն)։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ