ԱՄՆ-ի ամենահայտնի փաստաբաններից մեկը պատրաստ է Քիմ Քարդաշյանին աշխատանքով ապահովել
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը վերջերս հայտնել էր փաստաբանի կրթություն ստանալու ցանկության, ինչպես նաև այդ ուղղությամբ հաջող հանձնած քննության մասին, «աշխատանքի առաջարկ» է ստացել երկրի ամենահայտնի փաստաբաններից մեկից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը հայտնի փաստաբան Ռոբերտ Շապիրոյի մասին է, որը տարիներ առաջ սերտ համագործակցել է հեռուստաաստղի հոր՝ Միացյալ Նահանգներում ճանաչված փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ:
Պարբերականի փոխանցմամբ՝ Շապիրոն գովել է Քարդաշյանի ձգտումներն ու ընդունակությունները՝ կանխատեսելով, որ դրանք շատ լավ արդյունք կտան, երբ նա սկսի որպես փաստաբան աշխատել:
«Քիմը, փորձ չունենալով հանդերձ, արդեն անհավանական աշխատանք է արել, իսկ հիմա, երբ լրջորեն օրենք է ուսումնասիրում, է՛լ ավելի մեծ նվաճումների կհասնի: Նա իր առջև երկար, բարդ ճանապարհ ունի, և ձախողվելու հավանականությունը մեծ է, բայց նա կանցնի դրա միջով»,-ասել է մասնագետը:
Շապիրոն հավելել է, որ երջանիկ կլինի դառնալ Քարդաշյանի գործատուն, ինչը նշանակում է, որ մասնագիտական կրթություն ստանալուց հետո աստղն ապահովված կլինի աշխատանքով:
Հայտնի է, որ 38-ամյա հայուհին փաստաբան դառնալու համար պետական քննությունը հանձնելու է 2022թ.:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Քարդաշյանն օրերս իրավախախտումների թեմայով քննություն է հանձնել և, դատելով նրա թվիթերյան գրառումից, բազմազավակ մոր մոտ ամեն ինչ լավ է ստացվել:
Հայտնի է, որ Քարդաշյանը պարապում է նախորդ ամռանից: Նրա հաջորդ քննությունը լինելու է չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո՝ հունիսին:
2018 թ. Քարդաշյանի ջանքերի շնորհիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում էր շնորհել ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին:
Ռոբերտ Շապիրո



















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ