2018 թ. աճել են Իրանից ներկրված գազի ծավալները
«Ժողովուրդը» գրում է. «2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, թեև ավելացել են Հայաստան ներկրված գազի ծավալները, բայց դա եղել է Իրանից ներկրված գազի ծավալների հաշվին, քանի որ ՌԴ-ից, ընդհակառակը, ավելի քիչ է գազ ներկրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018թ. ՀՀ առաքվել է 2 մլրդ 463,4 մլն խմ գազ՝ 2017թ. 2 մլրդ 378.7 մլն խմ-ի փոխարեն: Էապես աճել են Իրանից ներկրված գազի ծավալները, փոխարենն ավելի քիչ գազ է ներկրվել ՌԴ-ից: 2017թ. համեմատ՝ ՌԴ-ից ներկրված գազի ծավալները պակասել են 56.4 մլն խմ-ով. եթե 2017թ. ներկրվել 11 մլրդ 996 մլն խմ գազ, ապա 2018թ. այդ թիվը կազմել է 1 մլրդ 939.6 մլն խմ:
Ինչ վերաբերում է Իրանից ներկրված գազի ծավալներին, ապա 2018թ. այն ավելացել է 141.1 մլն խմ-ով. 2017թ. Իրանից առաքվել 1382.7 մլն խմ գազ, նախորդ տարի այդ թիվը հասել է 523.8 մլն խմ-ի: Այս ամենին զուգահեռ նկատենք, որ 2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 67.4 մլն խմ-ով նվազել են բնակչության կողմից գազի սպառման ծավալները, փոխարենը 16.4 մլն խմ-ով աճել են արդյունաբերական ընկերությունների օգտագործած գազի ծավալները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է