Թրամփը Մյուլլերի հետաքննության մասին՝ «Խաղն ավարտված է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինքը «լավ օր» է ունեցել Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործին» վերաբերող զեկույցի հրապարակումից հետո, որը հաստատել է, որ Թրամփը եւ նրա թիմը գործարքի մեջ չեն մտել Ռուսաստանի հետ 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ՝ հայտնում է Reuters-ը։
«Դա չի եղել եւ չի լինի։ Մենք պետք է պարզենք այդ հանգամանքների էությունը։ Նման բան երբեք չպետք է կատարվի այլ նախագահի հետ»,- ասել է Թրամփը։
Մինչ այդ Թրամփը Twitter-ի իր էջում հրապարակել էր «Գահերի խաղը» սերիալի ոճով մի նկար, որում գրված է․ «Խաղն ավարտված է։ Ոչ մի գործարք, ոչ մի խոչընդոտ արդարադատությանը»։
Ինչպես տեղեկացվել էր նախկինում, ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ներկայացրել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի ամբողջական տեքստը։ Բարը խոստովանել է, որ ռուսական գործակալները միջամտել են ընտրություններին, սակայն ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ նրա շտաբը դրա հետ կապ չեն ունեցել։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է