Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքերի կիրառումը կարող է հակասել միջազգային նորմերին. փորձագետ
Ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար 22 հազար դրամ մաքսատուրքի կիրառումը կարող է հակասել միջազգային պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է ԱՀԿ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակում: Այս մասին ապրիլի 18-ին ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանն ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Մարինա Առաքելյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները տեղական արտադրողներին աջակցելու ցանկությունը պետք է համատեղեն կառուցապատողների շահերի հետ, որոնք ունեն գործող պայմանագրեր եւ որոնք հաշվի են առնում նաեւ ցեմենտի գինը:
«Ցեմենտի գնի բարձրացումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ երկրի տնտեսության զարգացման համար: Դա պայմանավորված է նրանով, որ երկրի ՀՆԱ-ում շինարարության ոլորտի բաժինը կազմել է 6.8 տոկոս: Իսկ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման համար Հայաստանին դիվերսիֆիկացված տնտեսություն է պետք», - նշեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անցյալ շաբաթ խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագիծ էր քննարկվել, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանել 22 հազար դրամ մաքսատուրք: Նշվում էր, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների համար, որոնք կարող են երկրում արտադրվել: Դրանով իսկ հնարավոր կլինի խրախուսել տեղական արտադրությունը՝ օգտագործելով եւ զարգացնելով ունեցած հնարավորությունները: Տարածված է այն կարծիքը, որ սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի գործունեությունը: Ինքը՝ «Արարատցեմենտի» սեփականատերը մաքսատուրքերի սահմանումն անիմաստ է համարում, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի արտադրության հումքին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է