Բազմաթիվ պաշտոնյաների լիցենզիա է տվել, նրանք թալանով են զբաղվել և դուք էլ մասնակից եք եղել․ Բաբաջանյանը՝ Բաղրամյանին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցն ուղղված թեկնածու Գարեգին Բաղրամյանին վերաբերում էր ՀԾԿՀ-ում նրա 14 տարվա աշխատանքային գործունեության ժամանակ տեղի ունեցած խախտումներին։
Նա նշեց, թե բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման թույլտվություն։ «Ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ, թալան է տեղի ունեցել և դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ։ Աղվան Հովսեփյանին, Խոսրով Հարությունյանին, այլ գեներալների, որ ՀԷԿ-եր կառուցելու լիցենզիա էիք տալիս և դրանք այսօր էլ այդ մարդկանց սեփականություններն են, որևէ ձևով ձեր գործունեության ընթացում դիմադրե՞լ եք, որ թույլ չտաք, չհամաձայնվեք հանձնաժողովների նիստերի ընթացում»,-հարցրեց նա։
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից տրված բոլոր լիցենզիաները իրենց տակ ունեցել են բոլոր հիմնավորումները, անկախ նրանից՝ պաշտոնյաներ են եղել, թե զինվորականներ։ «Եղել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն՝ հողհատկացումները, հողի նշանակության փոփոխությունները և այլն այդ լիցենզիաների տակ առկա են։ Եթե խախտումները այդ փաստաթղթերի վերցնելու ժամանակ են եղել, կարծում եմ համապատասխան գնահատական պետք է տան իրավական մարմինները, բայց հանձնաժողովը լիցենզիան տրամադրել է փաստաթղթերի առկա լինելու համար»,-ասաց նա։
Բաբաջանյանն արձագանքեց՝ ոչ թե հանրության շահն է պաշտպանվել, այլ կոնկրետ սուբյեկտների։ «Որոնք թալանով են զբաղվել և դուք էլ մասնակից եք եղել։ Զղջացե՞լ եք այդ հիմնավորված սակագների համար, ընդվզե՞լ եք հանձնաժողովի նախագահի դեմ, որակներ ունե՞ք, որ հնարավոր կամային հատկություններով այսօր կարողանաք պաշտպանել, ոչ թե անհատների, այլ հանրության քաղաքացիների շահը»,-հարցրեց Բաբաջանյանը։
Բաղրամյանն ասաց, որ ինքը կարևորել է սահմանդրաիրավական փոփոխությունները ՀԾԿՀ մասով, ըստ որի՝ հանձնաժողովի անկախության աստիճանը ավելի բարձրացվել է։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է