Արտակ Շաբոյանը կմեկնի Վաշինգտոն. նա կաշխատի Արժույթի միջազգային հիմնադրամում
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, աշխատանքը թողնելուց հետո կմեկնի Վաշինգտոն. նա կաշխատի Արժույթի միջազգային հիմնադրամում:
Հիշեցնենք, էր վարչապետը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի փոխարեն Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին նշանակելու առաջարկով: Արտակ Շաբոյանը զբաղեցնում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը 2010 թվականից:
Իր հետագա գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Շաբոյանը նշեց. «Նախքան այս հանձնաժողովում պաշտոնավարելը, ինչպես գիտեք եղել եմ ՊԵԿ փոխնախագահը, դրանից առաջ աշխատել եմ Կենտրոնական բանկում եւ այդ բոլոր տարիներին, սկսած՝ 2004 թվականից ակտիվորեն համագործակցել եմ Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Իսկ 2007-ից մինչ օրս հանդիսանում են միջազգային այդ հեղինակավոր կառույցի խորհրդատու եւ միաժամանակ դասախոսել եմ այդ կառուցի՝ Վիեննայում գտնվող վերապատրաստման ինստիտուտում:
Պայմանավորված վերջին տարիներին Հանձնաժողովի ծանրաբեռնվածությամբ եւ իրականացված աշխատանքների մեծ ծավալով մի փոքր պասիվացել էր ԱՄՀ-ի հետ իմ համագործակցությունը: Կարծում եմ հիմա արդեն կվերականգնեմ իմ աշխատանքային հարաբերությունները այդ կառույցում»:
Մեր հարցին, թե ինչպես է վերաբերում այս նոր նշանակմանը, Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Ինձ համար պաշտոնը մշտապես եղել է մեծ բեռ եւ լուրջ պատասխանատվություն: Այս տարիների ընթացքում հիմնականում չեմ օգտվել օրենքով ինձ հասանելիք արձակուրդից: Մտածել եմ, որ անգամ մեկ օր ավել աշխատանքը կարող է նպաստել մեր երկրում թեկուզ մի փոքր խնդրի լուծմանը:
Կարծում եմ անհամեստություն չի լինի, եթե ասեմ, որ ՏՄՊՊՀ-ում իմ ղեկավարման տարիներին մեր երկրի մրցակցային վիճակն էապես բարելավվել է, եւ դա ոչ թե իմ այլ միջազգային վարկանիշային կառույցների գնահատականներ են: Անկախ այն բանից, թե որտեղ կշարունակեմ իմ աշխատանքային կարիերան, անելու եմ ուժերիս ներածին չափով առավելագույնը՝ մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է