«Պաշտոնյաների մեծ մասը պարփակված է, չշփվող, գոռոզամիտ ու մյուս կողմին հաշվի չառնող»
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթը տարբեր մարզերից, համայնքներից, կազմակերպություններից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ նախարարների մեծ մասի հետ շփումները դարձել են գրեթե անհնար:
Խոսքը շարքային քաղաքացիների մասին չէ, այլ, ասենք, համայնքապետների՝ ՏԿԶ նախարարի մասով, դպրոցների տնօրենների՝ ԿԳ նախարարի մասով, եւ այլն: Եվ ընդհանրապես, դժգոհությունները զանգվածային են:
Այս հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատում է նաեւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Պաշտոնյաների մեծ մասը պարփակված է, չշփվող, գոռոզամիտ ու մյուս կողմին հաշվի չառնող»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության ծրագրում բազմաթիվ մտքեր են ընդունվել, եղել են քննարկումներ, բայց համապատասխան պատասխանատու մարմիններն էլի խնդիրներն աչքաթող են անում:
«Օրինակ, ԿԳՆ-ն եռամսյակը մեկ պետք է խորհրդակցություններ ունենար, եւ հատուկ դրա համար կա հանձնաժողով, որի նախագահը ԿԳ նախարարն է: 14 ամիս է՝ ոչ մի հանդիպում չի եղել: Սոցապում էլ նման հանդիպում ունեցել ենք հուլիսին, բայց արդեն 10 ամիս է՝ էլի ոչ մի հանդիպում չկա»,-նշեց նա՝ ընդգծելով, որ եթե տվյալ պարտականությունը նախարարների մանդատի մեջ է, ապա այն պարտադիր պետք է կատարել:
«Բայց նոր նախարարների շրջանում դեռ այդ մոտեցումները բացակայում են»,-հավելել է նա: Մեր տեղեկություններով, հատկապես մարզերում խնդիրն ավելի է բարդանում այն առումով, որ տեղերում հաճախ անհնար է որեւէ հարցի կամ ծրագրի վերաբերյալ պարզաբանում ստանալ, քանի որ մարզպետները, մեղմ ասած, «թեմաներին» ընդհանրապես չեն տիրապետում եւ հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով հարցերը կառավարության առաջ բարձրացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է