Աստվածամոր տաճարի գլխավոր երգեհոնն անվնաս է մնացել. Փարիզի փոխքաղաքապետ
Փարիզի Աստվածամոր տաճարի գլխավոր երգեհոնը չի տուժել մոտ 9 ժամ մոլեգնած կրակի հետևանքով: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, այս մասին երեքշաբթի հայտնել է Փարիզի փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը:
«Մեկ այլ լավ լուր, որը ստացել ենք գիշերը: Մենք շատ էինք ցավում մշակութային արժեք ունեցող իրերի համար, որոնք գտնվում էին շենքի ներսում, մասնավորապես՝ գլխավոր երգեհոնի: Մեզ հասած տեղեկության համաձայն՝ գլխավոր երգեհոնն անվնաս է մնացել»,- ասել է Գրեգուարը:
Այսպիսով, նա հերքել է ֆրանսիական պարբերականներից մեկի հաղորդումն այն մասին, որ երգեհոնը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:
Գրեգուարն ընդգծել է, որ փարիզցիներին հաջողվել է արագորեն փրկել արվեստի գործերը և արժեքավոր իրերը, որոնք պահվում էին տաճարում:
Երկրի ՆԳՆ-ն, իր հերթին, հայտնում է, որ կրակից հաջողվել է փրկել տաճարի արվեստի գործերի առնվազն 30 տոկոսը:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում երկուշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կործանվել է աշտարակը, ինչպես նաև տանիքի մի մասը: Երեքշաբթի առավոտյան կրակն ամբողջությամբ մարվել էր:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է