Փարիզի դատախազությունը հայտնել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի բռնկումը պայմանավորված չի եղել հրդեհմամբ
Փարիզի դատախազ Ռեմի Հեյթցը կարծիք է հայտնել, որ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը կանխամտածված գործողությունների հետևանք չէ:
«Ոչինչ չի վկայում կանխամտածված արարքի մասին: Դժբախտ պատահարի մասին վարկածը գլխավորն է», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի լրագրողներին հայտնել է ֆրանսիական մայրաքաղաքի դատախազը:
Վերջինս ժամանել է տաճարի մոտ, որպեսզի անձամբ ղեկավարի հետաքննության աշխատանքների ընթացքը: Նրա խոսքով՝ հետաքննության աշխատանքներին մասնակցում է մայրաքաղաքային դատախազության 50 աշխատակից:
Հեյթցը նշել է նաև, որ հրդեհին նախորդած օրերին տաճարի վերանորոգման աշխատանքներին մասնակցած աշխատակիցների անուններն արդեն հայտնի են: Նրանց հարցաքննության են հրավիրելու:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է