Խուլիգանության մեջ մեղադրվող Նորատուսցի Արան արդարացում է պահանջում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 16–ին մեկնարկեց հանրության շրջանում Նորատուսցի Արա անունով հայտնի քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործով առաջին դատական նիստը։
Ըստ մեղադրանքի՝ Արա Բանդուրյանը քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք բերած և կրած 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակով 2018թ․ հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբում, այնտեղ գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարել է խուլիգանություն։ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազը. այդ հիմքով էլ այսօրվա դատակն նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 23–ին։ NEWS.am–ի հետ զրույցում Արա Բանդուրյանը հայտնեց, որ չի պատրաստվում միջնորդել, որպեսզի գործը քննվի արագացված դատական կարգով։ Նա նշեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը և այս գործով արդարացում է պահանջում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Բանդուրյանը երկու ամսով կալանավորվել էր, սակայն մեկ ամիս անց 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակել կալանքից։
Նրա եղբայրը՝ Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը, որը մեղադրվում էր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ արդարացվեց, անմեղ հայտարարվեց եւ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է