«Պատմությունը փլվում է մեր աչքի առաջ». աշխարհի հայտնիներն արձագանքել են Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին (լուսանկարներ)
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերն աշխարհն անօգնական հետևում էր՝ ինչպես է կրակն ագահորեն կլանում համաշխարհային մշակույթի ամենահայտնի կոթողներից մեկը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը, որում բռնկված հրդեհը մարելու համար ավելի քան 400 հրշեջից մի քանի ժամ է պահանջվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հրդեհի շոկային լուրին արձագանքել են համաշխարհային առաջնորդներ, քաղաքական գործիչներ, հայտնիներ, որոնք համապատասխան գրառումներ են արել սոցկայքերում:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր զորակցությունն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ ընդգծելով, որ Փարիզի Աստվածամոր տաճարն աշխարհի մեծագույն գանձերից է:

«Մեր էությանը բնորոշ է սգալ, երբ տեսնում ենք՝ ինչպես ենք կորցնում պատմությունը, սակայն մեզ բնորոշ է նաև հանուն վաղվա վերակառուցելը, հնարավորինս ուժեղ լինելը»,-գրել է Օբաման՝ կից հրապարակելով տաճարում ընտանիքի հետ արված լուսանկար:
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը գրել է. «Սիրտս ցավում է փարիզցիների համար, երբ տեսնում եմ այրվող տաճարը: Աղոթում եմ բոլորի անվտանգության համար»:

Ֆրանսիացիներին իրենց ցավակցություններ են հայտնել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Հետևում եմ՝ ինչպես է կրակը կուլ տալիս պատմական տաճարը. հուսահատեցնող և շոկային տեսարան է: Աղոթում եմ բոլորի անվտանգության համար»,-գրել է Իվանկա Թրամփը:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ֆրանսիային ուժ է մաղթել տաճարի վերակառուցման ու վիշտը հաղթահարելու հարցում:
«Սիրտս Փարիզի հետ է: Փարիզի Աստվածամոր տաճարը մեր՝ որպես մարդ արարածների հանուն մեծ նպատակի միավորվելու խորհրդանիշն է»,-գրել է նախկին պետքարտուղարը:
My heart goes out to Paris. Notre Dame is a symbol of our ability as human beings to unite for a higher purpose—to build breathtaking spaces for worship that no one person could have built on their own. I wish France strength and shared purpose as they grieve and rebuild.
— Hillary Clinton (@HillaryClinton) 15 апреля 2019 г.
Այս թեմայով անկեղծ գրառումներ են արել երգչուհի Շերը, դերասան Իդրիս Էլբան, մոդել Կառլա Բրունին և այլ աստղեր:
Worked,Tried To Explain Myself,,Cried About Notre Dame,Worked,Felt Misunderstood,Worked,
Wondered how ppl could condemn me after all I’ve said & Done in life,Worked & Compartmentalized my Emotions,Took Care Of Those In My Care.Remembered Pain will wait 4 U.Choose Joy Now.


















































Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է