Այժմ էլ դպրոցահասակ զարթոնքցիների կրքերը չեն հանդարտվում. դպրոցում տապալվել է դասապրոցեսը
Այսօր Զարթոնք համայնքի արդեն նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը կողմնակիցների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ՝ պահանջելով ազատ արձակել Պարույր Սարգսյանի թոռանը՝ Նարեկ Մելքոնյանին, ով ձերբակալված է Զարթոնք գյուղում ապրիլի 13 –ին կրակոցներով ուղեկցված միջադեպի գործով:
Բողոքի ակցիային ներկա էին նաև բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ են, որ աշակերտները ներկ են եղել բողոքի ակցիային.«Մենք կապի մեջ ենք դպրոցի տնօրենի՝ Հոռոմսիմ Սարգսյանի հետ (ով, ի դեպ, արդեն նախկին համյնքապետ Պարույր Սարգսյանի քույրն է. խմբ), հորդորել ենք, որ երեխաներին զերծ պահեն այս իրադարձություններից: Մնացածը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ: Փոխմարզպետն էլ զրուցել է երեխաների և ծնողների հետ: Այո, այսօր դասապրոցեսը, այսպես ասած, տապալվել է, բայց վաղվանից շատ խիստ հսկողության տակ դասապրոցեսը վերականգնվելու է»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է