Սիլվա Համբարձումյանը Քոչարյանի մասին արտահայտությունները պետք է հերքի մի շարք լրատվամիջոցներով. փաստաբան
Գործարար Սիլվա Համբարձումյանը, եթե դատարանում հրապարակայնորեն հերքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված զրպարտչական բնույթի տեղեկությունները, հայցվոր կողմը հնարավոր է հրաժարվի դրամական փոխհատուցման պահանջից: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների նստավայրում հայտարարեց Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Վերջինս այսօր դատարան էր բերել հերքման տեքստը, որը հօգուտ Քոչարյանի վճռի դեպքում պետք է հրապարակվի հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։ Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018 նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»։
Ավելի ուշ, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է