Արտաշատի քաղաքապետի որոշումը դատարանն անվավեր է ճանաչել. փոխքաղաքապետը վերադարձել է իր պաշտոնին
«Իրավունքը» գրում է. «Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, որոշել էր ո'չ ավել, ո'չ պակաս ազատվել Արտաշատի անկուսակցական փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանից:
Վերջինս էլ դիմել էր դատարան՝ ընդդեմ քաղաքապետի անօրինական որոշման: Թե ինչ տեղի ունեցավ հետո, բավական ուշագրավ է: «Իրավունքի» հետ զրույցում Ռուբեն Ծատուրյանը նախ պատմեց, որ 2017թ. նոյեմբերի 5-ին Արտաշատ համայնքի ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածությունը չի առաջադրել, քանի որ խոչընդոտել են իշխանությունները: Բայց ընտրություններից հետո, ընտրվելով քաղաքապետ, Կ. Բենիամինյանը (ով, ի դեպ, չուներ որևէ մրցակից) անմիջապես Ռ. Ծատուրյանին առաջարկել է զբաղեցնել իր տեղակալի պաշտոնը՝ հաշվի առնելով նրա հեղինակությունը քաղաքում:
«Աշխատանքիս ընթացքում առաջնորդվել եմ հետևյալ սկզբունքով, քաղաքացիների հետ ունենալ պարզ շփում, կարեկից մոտեցում, գիտակցելով, որ արդյունավետ կառավարումը չպետք է ստորադասվի անձնական նպատակահարմարությանը: Մշտապես փորձել եմ վեր հանել քաղաքացիների խնդիրներն ու լուծել դրանք:
Ուշադրությանս կենտրոնում հատկապես գտնվել է սոցիալապես անապահով խավը, զոհված և հաշմանդամ ընտանիքները: Աշխատանքիս 10-րդ ամսում քաղաքապետ Կ. Բենիամինյանի անօրինական կարգադրությամբ ազատվեցի պաշտոնից՝ առանց որևէ հիմքի և պատճառաբանության, որն էլ առաջացրեց բազմաթիվ արտաշատցիների վրդովմունքը: Արդարությունը վերականգնելու համար՝ անմիջապես հայց ներկայացրի ՀՀ Վարչական դատարան՝ քաղաքապետի կարգադրությունն անվավեր ճանաչելու համար: 2019թ. ապրիլի 4-ին դատարանը կայացրեց վճիռ՝ անվավեր ճանաչելով կարգադրությունը: Ես ունեցա բոլոր հնարավորությունները օրինական ճանապարհով հասնելու արդարության վերականգնմանը և կրկին վերադառնալու իմ նախկին պաշտոնին:
Եթե արդարությունն ու ճշմարտությունը միանան, ապա էլ ի՞նչն ավելի զորեղ կարող է լինել այդ միությունից: Այնպես որ, անարդարության ծնած չարիքը արդարությամբ կմաքրվի»,-ասաց Ռուբեն Ծատուրյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է