Բացառվում է, որ ԵԿՄ-ն կուսակցականացվի. Իրենք են ընտրել, թե ով լինի նախագահ. Նիկոլ Փաշինյան
Բացառվում է, որ ԵԿՄ-ն կուսակցականացվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Սասուն Միքայելյանը դարձել է ԵԿՄ նախագահ, վարչապետն ասաց. «Առաջին խնդիրը, որ ես աշխատանքային հանդիպումներում առաջ եմ քաշել, հետեւյալն է եղել, որ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի: ԵԿՄ-ն խնդիրներ սկսել է ունենալ այն պահից, երբ իշխանությունը լեգիտիմության պակասից ելնելով փորձել է այդ կառույցն օգտագործել իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար:
Ես որեւէ զարտուղի աջակցության կարիք չունեմ: Մենք ասել ենք՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու, իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու, այնպես որ եկեք այդ մեխանիզմների մասին մոռանանք»:
Իսկ ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչու է ՔՊ ղեկավարը դարձել ԵԿՄ նախագահ, Փաշինյանն արձագանքեց. «Իրենք են որոշել: ԵԿՄ-ն ինքն է որոշել, թե ում են ուզում տեսնել ԵԿՄ նախագահ»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է